Hyundai Motor ընկերության աշխատակիցները Հարավային Կորեայում անցկացրել են վերջին տասնամյակի առաջին լայնածավալ գործադուլը, հաղորդում է Yonhap-ը։
Գործադուլին միացել են ընկերության 39 000 աշխատակիցներ։
Ակցիայի հետևանքով արտադրական համախառն կորուստները կկազմեն 1,64 միլիարդ դոլար։
Գործադուլավորները պահանջում են բազային աշխատավարձերի բարձրացում և ընկերության նախորդ տարվա գործառնական շահույթի 30%-ի չափով պարգևատրում։