Վրաստան առանձնապես խոշոր խմբաքանակի թմրանյութ ներմուծելու համար երիտասարդ օտարերկրացուն ցմահ ազատազրկում է սպառնում

Վրաստանի ոստիկանությունը Բաթումի օդանավակայանում ձերբակալել է երիտասարդ մի տղամարդու, որին կասկածում են երկիր առանձնապես խոշոր խմբաքանակի թմրանյութ ապօրինի ներմուծման մեջ, հայտնում է «Новости Грузия»-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Անձնական խուզարկության ընթացքում ուղևորի մոտ հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 300 MDMA հաբ։ Գերատեսչությունում չեն բացահայտել ձերբակալվածի քաղաքացիությունը, ինքնությունը և այլ մանրամասներ, այդ թվում՝ տեղեկություն նրա ժամանման վայրի մասին։

Քննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, որոնք պատասխանատվություն են նախատեսում թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով դրանց ներմուծման համար։

Մեղավոր ճանաչվելու դեպքում տղամարդուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *