Կիսելյովը նոր հեղինակային ծրագիր կվարի

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հեղինակային ծրագիր է գործարկում «Ռոսիա» հեռուստաալիքով։

«Կիսելյով» անվանումով նոր ծրագրում հաղորդավարը կներկայացնի իր հեղինակային հայացքը Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։
«Կիսելյով» հրապարակախոսական ծրագիրը «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում կհեռարձակվի շաբաթական ձևաչափով՝ սեպտեմբերի 6-ից, ամեն կիրակի` ժամը 22:00-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Կիսելյովի փոխարեն «Շաբաթվա լուրերը» ամփոփիչ ծրագիրը կվարի «60 րոպե» («60 минут») ծրագրի հաղորդավար Եվգենի Պոպովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *