Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին զգուշացրել է, որ Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում երկիրը «հզոր հարվածներ կհասցնի ԱՄՆ էներգետիկ հանգուցային կետերին և ամերիկյան կենսական նշանակության շահերին»։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։
«Իրանի ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման դեպքում հզոր հարվածներ կհասցվեն ԱՄՆ էներգետիկ հանգուցային կետերին և կենսական շահերին», — հեռուստաալիքը մեջբերում է Մոհեբիի խոսքերը։
«Թշնամին սխալվում է՝ կարծելով, թե Իրանի ռազմական պաշարները սահմանափակ են․ մեր «խելացի» և կառավարվող հրթիռների արտադրությունը շարունակվում է», — հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։