Պորյեն բացատրել է, թե ինչպես պետք է Ծառուկյանը մենամարտի Ռուֆիի դեմ՝ հաղթելու համար

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Դասթին Պորյեն նշել է, թե ինչ մարտավարությամբ պետք է գործի Հայաստանը ներկայացնող, թեթև քշային կարգի ներկայիս վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտում հաղթանակի հասնելու համար։

«Արմանը միանգամայն ունակ է կրկնելու այն, ինչ արեց Բենուա Սեն-Դենին Ռուֆիին հաղթելիս։ Նա կարող է մրցակցին տեղափոխել պարտեր և նույն կերպ ավարտել մենամարտը։ Մարտի ընթացքը թելադրում են ոճերը։ Սակայն, երբ գործ ունես Ռուֆիի պես անկանխատեսելի մարզիկի հետ, միշտ պետք է զգոն լինել հանկարծակի հարվածներից։

Ռուֆին հասակի առավելություն ունի, իսկ Արմանը զիջում է մարմնի չափերով։ Եթե ես լինեի Ծառուկյանի մարզիչը, իմ մարտավարությունը կլիներ հետևյալը. գրոհել ոտքերի ուղղությամբ և ոչ մի ռիսկի չդիմել կանգնած դիրքում»,- Պորյեի խոսքերն է մեջբերում ActuMMA պորտալը։

Հիշեցնենք, որ Ծառուկյան-Ռուֆի դիմակայությունը կայանալու է 2026 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում անցկացվելիք UFC 331 մրցաշարի շրջանակում։

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *