Ուկրաինան հայտարարել է, որ ամբողջ տարվա ընթացքում Patriot-ի հրթիռների պակաս է ունենալու

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ 2026 թվականին Ուկրաինան «Patriot»-ի համար ավելի քիչ հրթիռներ կստանա, և դրանք միևնույն է չեն բավականացնի, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Նա հավելել է, որ ներկայումս սա միակ սպառազինության համակարգն է, որն ունակ է արդյունավետորեն վնասազերծել բալիստիկ հրթիռները։

«Ես թվեր չեմ նշի, որովհետև չեմ ուզում հակառակորդին առավելություն տալ կամ անարդար լինել մեր գործընկերների նկատմամբ։ Սակայն կասեմ, որ 2026 թվականին մենք ավելի քիչ կստանանք, քան 2025 թվականին։ Մատակարարումները շարունակվում են, դրանք կանոնավոր են, սակայն բավարար չեն՝ ռուսական հարձակումների տեմպերին դիմակայելու համար», — պարզաբանել է Բուդանովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *