Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հիմնական հարցերը պետք է հանգուցալուծվեն. փորձագետները նշում են, որ մեր առևտուրը ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի հետ աճել է, բայց սա պայմանավորված է նաև նրանով, որ մենք մի մաքսային միության տարածքում ենք գտնվում, և եթե ընդդիմությունը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, արդյոք նրանք պատրա՞ստ են քննարկում նախաձեռնել Հայաստանի այլ մաքսային միությունում լինելու վերաբերյալ»,- ասել է նա: