ՉԺՀ-ի փոխնախագահ Հան Չժենը Պեկինում հանդիպել է Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական և չինա-հնդկական սահմանային հարցերով Հնդկաստանի հատուկ ներկայացուցիչ Աջիտ Դովալի հետ։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը։
Չինաստանն ու Հնդկաստանը պետք է երկկողմ հարաբերությունները դիտարկեն և կարգավորեն ռազմավարական բարձր մակարդակի և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից, ինչպես նաև համատեղ աշխատեն երկու երկրների առաջնորդների ձեռք բերած կարևոր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, հայտարարել է Հան Չժենը։
Կողմերը պետք է ամրապնդեն ռազմավարական փոխադարձ վստահությունը, բացահայտեն համագործակցության ներուժը, պահպանեն սերտ բազմակողմ համակարգումը, պատշաճ կերպով կարգավորեն տարաձայնությունները և խթանեն չինա-հնդկական հարաբերությունների կայուն ու հաստատուն զարգացումը, ասել է նա։