Ուզո՞ւմ եք քրգործը փակվի, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ, ուզո՞ւմ եք որևէ ոտնձգություն չլինի ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ․ Քրիստինե Վարդանյան

ՔՊ-ի իշխանության ժամանակ որևէ ունեցվածք պահելու լավագույն ձևը ՔՊ-ի հետ պայմանավորվելն ու քաղաքականությամբ չզբաղվելն է, այսինքն՝ քաղաքականությունից հեռու մնալը կամ իրենց հաճո քաղաքական գիծ վարելըայսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Ուզո՞ւմ եք քրեական գործը փակվի, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ, ուզո՞ւմ եք որևէ ոտնձգություն չլինի՞ ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ։ Ասենք՝ Խաչատուր Սուքիասյանի «Սիլ պլազա»-ն գնելու գնի հետ կապված՝ ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա։ Ինչո՞ւ։ Խաչատուր Սուքիասյանը նրանց թիմակիցն է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *