Հայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից

«Mega Production» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 27-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։ Ընկերության ներմուծվող հումքը նախատեսված կլինի նավթամթերքի արտադրության համար։

Այլ որոշումներով նույնպիսի արտոնություններ ստացել են նաև քարերի արտադրությամբ զբաղվող «Տեխկամ ԻՏԿ» ընկերությունը, կոմպոզիտային նյութեր արտադրող «Ռայդենա» ընկերությունը, նոր պահեստներ կառուցել մտադրող «Euroterm» ընկերությունը, շինարարական «Hama Groupа» ընկերությունը, ինչպես նաև երկու տեքստիլ ընկերություն՝ «Ամ Լյուքս Տեքստիլ»-ը և «Հայր և որդի Կնյազյաններ»-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *