
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձեռ առնել կենսաթոշակառուներին.
Նիկոլ Փաշինյանը կենսաթոշակառուներին կոչ է արել, որ դեղերի փողերը մի կողմ դնեն և ամռանը կամ աշնանը 3, 5, 10 եվրոյանոց տոմսերով ճանապարհորդեն։ Նա շարունակում է ձեռ առնել խեղճ կենսաթոշակառուներին։ Կենսաթոշակառուները գիշերները չեն քնելու, որ օնլայն գտնեն շատ էժան ավիատոմս, հետո տոմսը ձեռքին գնան վարչապետի աշխատակազմ, այնտեղ Շենգենի վիզա խփեն թոշակառուի անձնագրում, վարչապետի աշխատակազմից թոշակառուի համար արտերկրի հյուրանոցներում սենյակներ ամրագրեն, այնտեղ ճանապարհորդելու, սնվելու գումարներ հատկացնեն։ Վարչապետ ունենք, աշխարհը չունի»։