Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը


Ավտո


Գործադիրն ընդունել է «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող M2 և M3 կատեգորիաների անվավոր տրանսպորտային միջոցները շրջանառության մեջ դնելու մասին» որոշում։

Ըստ այդմ՝  իրավական հիմք կստեղծվի մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխանող կատեգորիաների տրանսպորտային միջոցները ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար։

Միաժամանակ կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը պետական հաշվառման շրջանակներում և այդ տեղեկատվության հասանելիությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *