Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։
«Սամվել Մեսրոպյանը երկար տարիներ կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի մշակութային կյանքում։ 2013 թվականից ղեկավարել է Կոմիտասի անվան ազգային քառյակը՝ զբաղեցնելով քառյակի տնօրենի պաշտոնը։ Նրա նվիրվածությունն ու մասնագիտական ներդրումն անգնահատելի են քառյակի գործունեության, զարգացման և առաջընթացի գործում։ Նա իր աշխատանքով ու մարդկային որակներով արժանի տեղ է զբաղեցրել մեր մեծ ընտանիքում։
Խորին ցավակցություն ենք հայտնում Սամվել Մեսրոպյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին՝ մաղթելով ուժ և համբերություն այս ծանր կորստի հաղթահարման համար»։