Ինչու է ձերբակալվել Արթուր Օհանյանը. մանրամասներ

Այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։

«Հրապարակ»-ը իրավապահ համակարգից տեղեկացավ, որ խոսքը նախընտրական շրջանում քաղաքացուն ենթադրյալ կաշառք տալու մասին է։ Բացի նրանից, ձերբակալվել է նաեւ քաղաքացին` ենթադրյալ կաշառք վերցնողը։

Հակակոռուպցիոն կոմիտեին դեպքի վերաբերյալ հարցրինք, փոխանցեցին. «Ի պատասխան հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ, այդ թվում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Օ.-ն»։

Նշենք, որ համապետական ընտրությունների ժամանակ գաղտնալսել են նաեւ Օհանյանին ,ով իբր քաղաքացիներից մեկի հետ հեռախոսազրույցում պաշտոն է խոստացել իրենց իշխանություն գալու դեպքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *