Աբովյանում հեռացրել են 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների պաստառները

Աբովյան քաղաքում հեռացրել են 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների պաստառները ու փոխարենը տեղադրել երգիչ Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները, ահազանգում է օգտատեր Դավիթ Պ. Վարդազարյանը։

«Էս օրերին էլ մեր խեղճ հասարակությունը (կամ ավելի ճիշտ` դրա գիտակից հատվածը) աչք չի բարձրացնում իր միասնությունն ու արժանապատվությունը ոտնահարող դավադրություններից. էլ 44֊օրյայի հերոսների որմնանկարների ջնջում, էլ Թաթայի համերգ Սեպտեմբերի 27֊օրով, էլ ահաբեկչություն Շաքիում, որի ռիսկերի մասին իշխանությունները անգամ չեն բարեհաճում զգուշացնել և այլն, և այլ։

Աբովյանում էլ որոշել են «տարբերվել» ու համադրել էս ամեն նշվածը. ուրեմն Հանրապետության պողոտայում հանել են զոհված զինվորի պաստառը մեծ վահանակից ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի սփաթով պաստառ, իսկ Հատիսի փողոցում` էլի հանել են զինվորի պաստառը ու տեղը խփել Աբովյանի օրվա տոնական պաստառ, որին հենց պիտի ելույթ ունենա Արման Հովհաննիսյան կոչոցյալը*…»,– գրել օգտատերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *