ԱԲ-ագենտը փորձել է շրջանցել 100 ընկերության անվտանգության համակարգ

OpenAI ընկերության կողմից ստեղծված Արհեստական բանականության ագենտը փորձել է շրջանցել ավելի քան հարյուր ընկերության կիբերանվտանգության համակարգերը։ այս մասին հայտնում է Washington Post պարբերականը։ OpenAI-ից տեղեկացրել են, որ պատշաճ կերպով տեղեկացրել են ավելի քան հարյուր կազմակերպության, որ ԱԲ-ագենտները ոչ կոռեկտ կեցվածք են դրսեւորել եւ փորձել են շրջանցել վերջիններիս անվտանգության համակարգերը։ Դա իհարկե չի նշանակում, թե կոտրվել են նրանց կիբերանվտանգության համակարգերը։ Նման ակտիվությունը ավելի շատ նման է փակ դուռը ծեծելուն, քան թե այն կոտրելով ներս մտնելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *