Հակառուսական նոր սանկցիաներ են սահմանել

Ճապոնիան նոր սանկցիաներ է սահմանել Ռուսաստանի ընկերությունների եւ ֆիզիկական անձանց դեմ։ Ցանկում տարբեր խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ են, այդ թվում՝ Վլադիսլավ Կոստինը, Դմիտրի Լելիկովը, Վասիլի Բրովկոն, ինչպես նաեւ տարբեր ոլորտների խոշոր մի շարք ձեռնարկություններ, այդ թվում՝ «Военторг», «ВНИИР-Прогресс», «Алабуга Девелопмент», «Алабуга Машинери», «Уралвагонзавод»։ Ցանկում նաեւ ընկերություններ են, որոնք գործում են Թուրքիայում եւ ԱՄԷ-ում։ Առաջին անգամ սանկցիաներ են սահմանվել 35 նավերի հանդեպ, որոնց ըստ Տոկիոյի՝ կապված են Ռուսաստանի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *