Հանրապետության հրապարակում ներկայացվել են նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով ձեռք բերված դպրոցական նոր ավտոբուսները։
Սակայն, ուշագրավը Փաշինյանի հայտնի արտահայտությունն է նոր ավտոբուսների վրա:
Հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին փակցվեց Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։
Այս խոսքերը եկել են «փոխարինելու» «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»` Մեսրոպ Մաշտոցի` գրերի գյուտից հետո գրած առաջին նախադասությանը: