Ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյան

Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցին ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել, ինչը, ըստ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, վկայում է, որ նա դիվերսանտ չի եղել։ Այս մասին Պապիկյանը հայտարարել է ԱԺ-ում։

Նրա խոսքով՝ դեպքի ընթացքում, բնականաբար, թերացումներ եղել են, որոնք կունենան համապատասխան հետևանքներ։

«Այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ, բայց ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»,- ասել է Պապիկյանը։

Նախարարը նաև նշել է, որ դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ հնարավոր կլինի ներկայացնել ծառայողական քննության և քննչական գործողությունների ավարտից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *