Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցին ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել, ինչը, ըստ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, վկայում է, որ նա դիվերսանտ չի եղել։ Այս մասին Պապիկյանը հայտարարել է ԱԺ-ում։
Նրա խոսքով՝ դեպքի ընթացքում, բնականաբար, թերացումներ եղել են, որոնք կունենան համապատասխան հետևանքներ։
«Այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ, բայց ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»,- ասել է Պապիկյանը։
Նախարարը նաև նշել է, որ դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ հնարավոր կլինի ներկայացնել ծառայողական քննության և քննչական գործողությունների ավարտից հետո։