
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին, ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել թույլ չեն տվել։ Պատգամավորի այս հայտարարությունը համացանցում տարածվելուց հետո օգտատերերը զուգահեռներ են անցկացնում դեպի Երևան մարզերից անձնական ավտոմեքենաներով մուտքի հնարավոր սահմանափակման շուրջ քննարկումների հետ:Դժգոհության առիթ է դարձել, նշենք, այն հեռանկարը, որ մայրաքաղաք հասնելու համար մարզերում բնակվողները կարող են ստիպված լինել մեքենաները թողնել քաղաքի մուտքերի մոտ և շարունակել ճանապարհը հասարակական տրանսպորտով։
«Պիտի մեքենադ թողնեիր մուտքի մոտ, տրանսպորտով գնայիր»,- վերոնշյալի վերաբերյալ նյութերից մեկի մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը: