«ԱՄՆ-ի սխալ մոտեցումների պատճառով բանակցությունների նախորդ փուլը չի հասել իր նպատակներին»․ Արաղչի

«ԱՄՆ-ի սխալ մոտեցումների պատճառով բանակցությունների նախորդ փուլը չի հասել իր նպատակներին»․ Արաղչի

Վաշինգթոնի մոտեցումը հանգեցրել է Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլի ձախողմանը, թեև առաջընթացի նշաններ կային, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Բանակցություններում որոշակի տեղաշարժեր էին նկատվում։ Ամերիկացիների մոտեցումը հանգեցրել է նրան, որ բանակցությունների նախորդ փուլը չի հասել իր նպատակներին՝ չնայած գրանցված առաջընթացին»,- լրագրողներին ասել է Արաղչին՝ Սանկտ Պետերբուրգ ժամանելուն պես։

Նրա խոսքով՝ «բանակցություններում անհաջողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից չափազանց շատ պահանջների և սխալ մոտեցումների պատճառով»:

«Մենք ստիպված էինք խորհրդակցություններ անցկացնել մեր բարեկամների հետ Պակիստանում՝ քննարկելու առկա իրավիճակը»,- ասել է Արաղչին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *