Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով


Սպորտ


Լոնդոնի «Չելսիի» ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով: Այս մասին հայտնում է հայտնի մարզական լրագրող Բեն Ջեյքոբսը:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը չի համակերպվել պատժամիջոցի հետ և փետրվարի 26-ին բողոքարկել է FA-ի որոշումը: Գործն արդեն փոխանցվել է Սպորտային արբիտրաժային դատարան (CAS), սակայն դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ:

 

Մուդրիկի դոպինգ-թեստի դրական արդյունքի մասին լոնդոնյան ակումբը հայտարարել էր 2024 թվականի դեկտեմբերին. նրա օրգանիզմում հայտնաբերվել էր արգելված նյութերի ցանկում ընդգրկված մելդոնիում:

Ուկրաինացու վերջին պաշտոնական հանդիպումը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի խմբային փուլի՝ գերմանական «Հայդենհայմի» դեմ խաղը (2:0), որտեղ նա դարձել էր գոլի հեղինակ:

Մուդրիկը «Չելսի» էր տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից» հսկայական գումարի դիմաց. անգլիական ակումբը վճարել էր 70 միլիոն եվրո, և ևս 30 միլիոն եվրո նախատեսված էր որպես բոնուս:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *