Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խnցել անօդաչուները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը մաքսային մարմիններին լիազորում է հակազդել անօդաչու թռչող սարքերին։ Այժմ մաքսավորները կկարողանան կասեցնել դրոնների աշխատանքը գերատեսչության օբյեկտների վրա հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Մաքսային ծառայության աշխատակիցներին թույլատրվում է ճնշել կամ փոխակերպել անօդաչուների հեռավար կառավարման ազդանշանները, ազդեցություն գործել կառավարման վահանակների վրա, ինչպես նաև վնասել և ոչնչացնել հենց սարքերը։ Խոսքը վերաբերում է ցանկացած ավտոմատացված անօդաչու համալիրների՝ օդային, ստորջրյա, վերգետնյա, ինչպես նաև անօդաչու տրանսպորտային միջոցների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *