Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանով


Աշխարհ


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին պարգևատրել է Փառքի շքանշանով:

Շքանշանը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին (կրոնական գործիչներին) տրվող բարձրագույն պարգևն է:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։

Պարգևը սահմանվել է 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից և Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *