
ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը
նախատեսվածից շուտ է լքել Հայաստանը և վերադարձել Բուխարեստ՝ կառավարության հրաժարականի պատճառով։
Այսօր ցերեկը Ռումինիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը։ 464 պատգամավորներից 431-ն են նիստին ներկա եղել, նրանցից 281-ը «կողմ» է քվեարկել իմպիչմենտին։ Այս իրադարձությունն է ստիպել Ռումինիայի նախագահին Հայաստանից շտապ վերադառնալ իր հայրենիք։