
Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ով ինչ ստացավ այս գագաթնաժողովից.
1. Իշխող ուժը ստացավ ընտրական քվեներ, իսկ ընդդիմությունը կորցրեց ընտրական քվեներ,
2. Հայաստանը որպես պետություն ստացավ Ալիևի լուտանքը հայերի մասին և ԵՄ մերկապարանոց բազմաթիվ հայտարարություններ՝ նույն տեքստերը որոնք ասվում էին Վրաստանին 18 տարի շարունակ, այսօր ասվում էին Հայաստանին՝ թե բա մոտենում եք ԵՄ-ին՝ Վրաստանն այդպես էլ տեղ չհասավ։
Այսինքն՝ մենք քաղաքական առումով որևէ էական նոր բան չստացանք այս գագաթնաժողովից՝ մեծ հաշվով ոչ էլ կորցրինք։
Հգ.Ամեն դեպքում Կազմակերպչական առումով պատշաճ կազմակերպված գագաթնաժողով էր»: