ՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) դատապարտել է զինծառայողի գործողությունները, որը Լիբանանում ծխախոտ էր ամրացրել Մարիամ Աստվածածնի արձանին, և խոստացել է հետաքննություն անցկացնել։ Դրա մասին ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

ՑԱԽԱԼ-ում ընդգծել են, որ տեղի ունեցածը համարում են «չափազանց լուրջ» և լիովին հակասող այն արժեքներին, որոնք ակնկալվում են զինծառայողներից: Ըստ նախնական տվյալների՝ լուսանկարն արվել է մի քանի շաբաթ առաջ:

Բանակից հավաստիացրել են, որ միջադեպը կհետաքննվի, իսկ զինվորի նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ կախված ստուգման արդյունքներից։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՑԱԽԱԼ-ը հարգում է դավանանքի ազատությունը, սրբավայրերը և բոլոր կրոնների կրոնական խորհրդանիշները:

Գերատեսչությունում հավելել են, որ իսրայելական բանակը գործում է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքների վերացման նպատակով և մտադիր չէ վնաս հասցնել քաղաքացիական օբյեկտներին, ներառյալ կրոնական շինությունները և խորհրդանիշները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *