Ավերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով տապալվել են փայտե էլեկտրասյուներ, կոտրվել են գազախողովակներ, քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *