Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի հետ խորհրդակցելուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին արգելել է ցամաքային սահմանով Հայաստանից մտնել Թուրքիա։
Այս մասին գրել է թուրքական TRhaber կայքը։ Ըստ պնդումների, Հայաստանում գտնվելու ընթացքում Ֆրանսիայի նախագահը ցանկացել է ցամաքային սահմանով մտնել Թուրքիա, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս հարցով խորհրդակցել է Ադրբեջանի հետ եւ արգելել Մակրոնին ցամաքային սահմանով մտնել Թուրքիա։