
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին Եվրոպական դատարանը հերթական անգամ, հիմա էլ երկու գործերով արձանագրել է իր իրավունքների խախտման փաստը։
«Հաստատվել է, որ 2013 թվականի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ վրան տեղադրելու փորձի, ապա 2014 թվականի ապրիլի 4-ին Գլխավոր դատախազության դիմաց ակցիային մասնակցելու համար ոստիկանությունն ինձ բերման ենթարկելով խախտել է ինչպես իմ ազատության իրավունքը, այնպես էլ հավաքներին մասնակցելու ազատությունը։
Նշված խախտումների կապակցությամբ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վճարել ինձ 5000 եվրո փոխհատուցում։
Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի ներպետական ատյաններում ու Եվրոպական դատարանում իմ շահերը ներկայացնող փաստաբաններ Լուսինե Սահակյանին, Երվանդ Վարոսյանին և Արամազդ Կիվիրյանին։ Ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել իմ գաղափարակից ընկեր Անի Կաղինյանին, այդ բոլոր գործընթացներում իմ կողքին լինելու համար։
Միշտ միասին»: