Անգեղակոթ համայնքում վարչապետ ՆիկոլՓաշինյանին անակնկալի է բերել գյուղացիների արձագանքը իր այն հայտարարությանը, թե գյուղից հնարավոր է ճանապարհ բացել դեպի Նախիջևան, որ առևտուր լինի: Գյուղացիներից մեկը նրան ասել է, որ առաջիկա տարիներին դա հնարավոր չէ, ինչի վկայությունը իրենց գյուղում Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում զոհվածների Պանթեոնն է. «Պարոն Փաշինյան… էս Պանթեոնը տեսնողը…ու ամեն գյուղում կա էտ, չի լինի»,- ասաց գյուղացին:
Փաշինյանը հակադարձել է, որ հիմա չի լինի, բայց հետագայում կլինի, օրինակ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև պատերազմը: «Հիմա պետք է չենք շտապում, ես չեմ ասում, մեր պանթեոնների առաջ ծնկի ենք գալիս, բայց թող ճանապարհը բաց լինի, կյանքը կյանքը ցույց Կյանքը ինքը ցույց կտա, լավ եղեք»,- ասաց Փաշինյանը: