Ռուսաստանը համաձայնել է սատարել ՝ Ուկրաինայի հետ հրադադարի ժամկետը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու վերաբերյալ Թրամփի նախաձեռնությունը։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ТАСС-ը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը սատարել է նաև մինչև մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Կիևի հետ «հազարը հազարի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում իրականացնելու նախաձեռնությունը։
Նա հավելել է, որ հրադադարի երկարաձգման և գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ հեռախոսային շփումների ընթացքում։ Ուշակովը կարևորել է այն փաստը, որ հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ Թրամփի նախաձեռնությունը հարմարեցված է հենց Հաղթանակի 81-րդ տարեդարձին։
Թրամփը հայտարարել է, որ անձամբ է խնդրել Պուտինին և Զելենսկուն՝ եռօրյա կրակի դադարեցման վերաբերյալ։