Չարի հետ չեն համակերպվում՝ նրան հաղթում են

Մայիսի 9-ը մեր ժողովրդի հիշողության, հաղթանակի և արժանապատվության օրն է։
Տարիներ շարունակ այս օրը մեզ համար եղել է եռատոն՝ ազգային կամքի, դիմադրության և հաղթական ոգու խորհրդանիշ։

Այսօր, ցավոք, մեր նորագույն պատմության կարևոր հաղթանակներից շատերը ստվերված են, բայց պատմությունը բազմիցս ապացուցել է՝ ոչինչ վերջնական կորսված չէ, քանի դեռ ինքներս չենք համարել կորսված և չենք հրաժարվել պայքարից։

Չարի հետ չեն համակերպվում՝ նրան հաղթում են։

Ազգային արժանապատվությունը, անվտանգությունն ու պետականությունը պահպանվում են միասնականությամբ, կամքով և ուժով։

Մենք իրավունք չունենք դադարել հավատալ։ Մենք իրավունք չունենք դադարել երազել։ Մենք իրավունք չունենք հանձնվել։
Ազգերը մեծանում և կայանում են ոչ միայն հաղթանակներով, այլ նաև մեծ երազանքներով ու ձգտումներով։
Վստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու ուժը։

Նաիրի Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *