
Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Սվետլովոդսկի քաղաքային խորհրդի շենքում կրակոցներ են հնչել, հայտնում է УНИАН-ը։ Կրակոցների հետևանքով երկու մարդ է վիրավորվել։
Մարզային ոստիկանության տվյալներով՝ քաղաքային խորհրդի աշխատակիցների միջև կոնֆլիկտ է սկսվել, որի հետևանքով նրանցից մեկը մի քանի կրակոց է արձակել։
Քաղաքապետարանի տվյալներով՝ կրակոցներն արձակել է քաղաքապետի առաջին տեղակալ Սերգեյ Սավիչը։ «Սավիչը ողջ օրվա ընթացքում ագրեսիվ էր պահում իրեն՝ սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով Սվետլովոդսկի քաղաքային խորհրդի քարտուղար Մաքսիմ Բակումենկոյի հասցեին»,- հայտնել են քաղաքապետարանից։