ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի նկատմամբ չի փոխվել Դոնալդ Թրամփի եւ Սն Ծինպինի հանդիպումից հետո։
«ԱՄՆ-ի քաղաքականությունը Թայվանի հարցում մնում է անփոփոխ՝ ինչպես այսօրվա դրությամբ, այնպես էլ այն հանդիպման պահին, որը մենք անցկացրել ենք այսօր»,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ռուբիոն։
Նա նշել է, որ չինական կողմը բարձրացրել է թեման, սակայն այն «նշանակալի տեղ» չի զբաղեցրել քննարկումներում։ Նրա խոսքով՝ նման դեպքերում ԱՄՆ-ը «հստակ արտահայտում է իր դիրքորոշումը եւ անցնում այլ թեմաների»։
ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների միջեւ բանակցությունների արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ Թայվանին առնչվող հարցերը չեն հիշատակվում։
Ծինպինը բանակցությունների ընթացքում Թայվանի հարցը անվանել է երկու երկրների հարաբերություններում ամենակարեւորը։ Նրա խոսքով՝ այդ հարցին գրագետ մոտեցումը երաշխավորում է երկրների միջեւ կայունությունը։ Մինչեւ Դոնալդ Թրամփի Պեկին այցը չինական կողմը նշել էր, որ Թայվանի խնդիրը այն չորս կարեւոր թեմաներից է, որոնք քննարկման ենթակա չեն։
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը։ ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը, սակայն շարունակում է մնալ կղզու հիմնական զենք մատակարարողը ու անվտանգության երաշխավորողը։