
«Արդեն երրորդ տարին է՝ մասնավոր ոլորտի գործընկերների հետ դպրոցներում փորձարկում ենք արհեստական բանականության դասընթացները։ Սեպտեմբերից «Ֆասթ» հիմնադրամի հետ համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով ավելի քան 40 ավագ դպրոց»,- կառավարության այսօրվա նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հավելեց, որ, այնուամենայնիվ, խնդիր է համարում արհեստական բանականության համընդհանուր գրագիտության հարցը։ «Այս ուղղությամբ էլ ենք աշխատում»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ արհեստական բանականության կիրառման առնչությամբ համագործակցություը վերաբերում է նաև բուհերին․ բուհական կրթության լուրջ ռեֆորմի անհրաժեշտություն կա։
«Դանդաղ չե՞նք ընդլայնվում․․․ Եկեք մտածենք 40 դպրոցից բացի՝ ավելի արագ ընդլայնվելու մասին»,- արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։