
«Հայաստանը եղել է աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկը: Չնայած 8 տարում կրկնապատկվել է հանցագործության մակարդակը, բայց էլի մնացած երկրների համեմատ անվտանգ է: Հիմա պատկերացրեք` ինչ կլինի, եթե օտար տարրը բերեն Հայաստան: Մենք գիտենք` ինչ կլինի: Եվրոպայի կենտրոնում, այդքան զինվորականների մեջ մի հայ զինվորականի չկարողացան պաշտպանել ադրբեջանցու ագրեսիայից: Մեզ այս ծայրամասում, Կովկասի խորքերում ո՞նց են պաշտպանելու: Գալու են, նկարվեն, ցավակցություն հայտնեն, մի հատ հուզիչ ելույթ ասեն ու գնան: Մենք պետք է մեր հարցը լուծենք. չենք թողնում` օտար տարրերը մուտք գործեն մեր երկիր, ու գիշեր-ցերեկ աշխատում ենք մեր հայրենիքի բարեկեցության համար: Ամսի 7-ն առաջին քայլն է»,- Ավանում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: