Ռենում ընթանում է ադրբեջանցի բլոգեր Միրզալիի աղմկահարույց դատավարությունը


Աշխարհ


Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռենում սկսվել է ադրբեջանցի բլոգեր և ընդդիմադիր գործիչ Մուհամմադ Միրզալիի դեմ մահափորձի գործով 9 տղամարդկանց դատավարությունը:

2021 թվականի մարտին 32-ամյա Մուհամմադ Միրզալին հարձակման էր ենթարկվել Նանտում և գլխին, պարանոցին և ձեռքերին դանակի 15 հարված էր ստացել։

Երեք հիմնական կասկածյալները մեղադրվում են կազմակերպված սպանության փորձի համար, իսկ մյուսները՝ հանցակցության և հանցավոր համագործակցության։

Միրզալին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ քննադատներից է և հայտնի «Made in Azerbaijan» յութուբյան ալիքի հիմնադիրն է։ Հարձակումից հետո նա ապրում է Ֆրանսիայի ոստիկանության խիստ պաշտպանության ներքո, իսկ Ռենի դատարան է ժամանել զրահապատ մեքենայով և թիկնապահների ուղեկցությամբ։

Այս աղմկահարույց գործի մասին լայնորեն հաղորդում է Radio France լրատվականը։

Դատավարությունը կընթանա մի քանի շաբաթ և կավարտվի հունիսի 12-ին։ Միրզալին համոզված է, որ դատավարության ավարտից հետո էլ ինքը կմնա սպառնալիքի տակ, ասել է նրա փաստաբան Անրի Կարպանտիեն։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *