Իսրայելական զորքը չի շարժվի դեպի Բեյրութ․ Թրամփը հայտնել է մարտերը դադարեցնելու պայմանավորվածության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո Իսրայելի բանակը չի շարժվի դեպի Բեյրութ, իսկ արդեն ճանապարհին գտնվող ստորաբաժանումներին տրվել է վերադառնալու հրաման։

Truth Social սոցցանցում արված գրառման մեջ Թրամփը նաև նշել է, որ «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ զրույցի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել դադարեցնելու հրաձգությունը և փոխադարձ հարձակումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *