ՄԱԿ-ը կանգնած է ֆինանսական կոլապսի առաջ

Միացյալ Ազգերի կազմակերպությունը կանգնած է ֆինանսական կոլապսի առաջ եւ կարող է հայտարարվել սնանկ։ Պատճառը՝ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից անհրաժեշտ վճարումներ չկատարելն է։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Պեկինը համաձայն չեն գլոբալ այս կառույցի աշխատանքի սկզբունքների հետ եւ հրաժարվում են կատարել անհրաժեշտ վճարումները։ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն արդեն բազմիցս ահազանգել է, որ ՄԱԿ-ը արագորեն մոտենում է սնանկությանը եւ ֆինանսական կոլապսին։ Բյուջետային ընթացիկ հետագծով՝ կառույցը իր միջոցները լիովին կսպառի 26 թվականի օգոստոսի կեսերին։ Միայն Միացյալ Նահանգները կառույցին պարտք է 4 միլիարդ դոլար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *