ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո Իսրայելի բանակը չի շարժվի դեպի Բեյրութ, իսկ արդեն ճանապարհին գտնվող ստորաբաժանումներին տրվել է վերադառնալու հրաման։
Truth Social սոցցանցում արված գրառման մեջ Թրամփը նաև նշել է, որ «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ զրույցի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել դադարեցնելու հրաձգությունը և փոխադարձ հարձակումները։