Իսկապես հրաշալի կլիներ, եթե Լիբանանում խաղաղություն տիրեր. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է, որ «իսկապես հրաշալի կլիներ, եթե Լիբանանում խաղաղություն տիրեր»։

«Լիբանանը երկար տարիներ ենթարկվել է հարձակումների և միշտ եղել է աուտսայդերի կարգավիճակում, և իսկապես հրաշալի կլիներ, եթե դա կարողանար ավարտվել», – ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ։

«Եվ ես կարծում եմ, որ առաջընթաց է գրանցվել», – ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *