«Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կհարվածի ԱՄՆ-ի բազաներին, որոնք մինչ այժմ հարձակման չեն ենթարկվել». Խամենեիի խորհրդական

«Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կհարվածի ԱՄՆ-ի բազաներին, որոնք մինչ այժմ հարձակման չեն ենթարկվել». Խամենեիի խորհրդական

Իրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում պատրաստ է հարվածներ հասցնել ամերիկյան բազաներին, որոնք մինչ այժմ հարձակման չեն ենթարկվել: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

Նրա խոսքով՝ հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կարող է ռազմական գործողությունները տեղափոխել Պարսից ծոցի սահմաններից դուրս՝ Հորմուզի նեղուցից մինչև Հնդկական օվկիանոս, Բաբ – Էլ – Մանդեբի նեղուց, Կարմիր ծով և Միջերկրական ծով: Ընդ որում, Ռեզային նշել է, որ «պատերազմի հավանականությունը մնում է ցածր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *