«Տվյալներ են ստացվել՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հոր կողմից ընտրակաշառք տալու». ՀԿԿ (տեսանյութ)

«Տվյալներ են ստացվել՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հոր կողմից ընտրակաշառք տալու». ՀԿԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի հոր կողմից Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի մասին։
     Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *