Արգենտինայում թռչնանման դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերվել

Արգենտինայում թռչնանման դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերվել

Արգենտինայից և Ճապոնիայից հնէաբանները հարավամերիյան այդ երկրում հայտնաբերել են նախկինում անհայտ գիշատիչ դինոզավրի բրածոներ, որն ապրել է մոտ 66 միլիոն տարի առաջ, հայտնում է Infobae-ն։

Kank australis անունը ստացած կենդանու մնացորդները հայտնաբերվել են Սանտա Կրուս նահանգում։ Այս երկոտանի գիշատիչը պատկանել է ունենլագիաների ընտանիքին, որի ներկայացուցիչներն ունեցել են թռչուններին նման անատոմիական կառուցվածք։ Մոտ 27 կգ քաշ ունեցող դինոզավրն ունեցել է ոտքերի վրա յուրահատուկ բարձրացված ճանկեր և կոնաձև ատամներ, որոնք նրան տարբերել են Հյուսիսային կիսագնդում բնակվող վելոցիրապտորներից։ Տեսակի անվանումը կապված է թեուլչե հնդկացիների դիցաբանության հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *