Կատարե՛ք ձեր ընտրությունը, որ կարողանանք պաշտպանել մեր ազգային շահը. Չալաբյանը հորդորում է բոլորին գնալ ընտրության

«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը իր էջում տեսանյութ է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին գնալ քվեարկության ու կատարել քաղաքացիական պարտքը:

«Այսպիսով սկսվեց ճակատագրական ընտրությունների օրը, որին երկար էինք սպասել ու որը իրականում ոչ թե պարզապես ընտրություն է, այլ հանրաքվե:

Ես առավոտյան կատարել եմ իմ ընտրությունը: Ովքեր սպասում էին այս օրվան, դուք էլ դուրս եկեք, գնացեք ընտրության ու կատարեք ձեր ընտրությունը:

Ծայրահեղ կարևոր է, որ յուրաքանչյուրը իր ընտրությունը կատարի:

Ես կատարել եմ իմ ընտրությունը, այժմ գնում եմ պաշտպանելու ձեր ձայները:

Կատարե՛ք ձեր ընտրությունը, որ կարողանանք պաշտպանել մեր ազգային շահը», – նշում է Չալաբյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *