Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը


Հայաստանի Հանրապետությունում այսօր 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրություններ են։ Սա 2017 թվականից ի վեր երկրում անցկացվող առաջին հերթական (ոչ արտահերթ) խորհրդարանական ընտրությունն է։

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ից և կշարունակվի մինչև 20։00-ն, որին կհաջորդի ձայների հաշվարկը։

Համաձայն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 մարդ։

Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։

Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ (16 կուսակցություն և 2 դաշինք)։ ԿԸՀ վիճակահանությամբ սահմանված նրանց քվեաթերթիկների համարներն են՝

01. Ռեֆորմիստների կուսակցություն

02. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

03. «Ուժեղ Հայաստան» դաշինք

04. Հայաստանի շնորհապետական կուսակցություն

05. «Նորուժ» ռեֆորմիստական կուսակցություն

06. «Միասնության թևեր» կուսակցություն

07. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

08. «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն

09. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

10«Հայազգային կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ)

11. «Հանրապետություն» կուսակցություն

12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն

16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (ՔՊ)

17. «Հայաստան» դաշինք

18. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)

19.  «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն

Ցանկում 13-րդ համարի քվեաթերթիկ չկաքանի որ այդ թվի ներքո հանդես եկող քաղաքական միավորը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունների համար սահմանված է 4%, իսկ դաշինքների համար՝ 8%։

Ընտողների թիվը, ըստ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության տվյալների, 2.485.851 է։

Ձևավորվել է 38 ընտրարածքային ընտրական հանձնաժողով։ Դրանցից 10–ը Երևանում են, 4–ական՝ Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում, 3–ական՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, 2–ական՝ Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի մարզերում, 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ձևավորվել է Վայոց Ձորում։ Երևանում ընդհանուր ընտրատեղամասերի թիվը 475 է, մարզերում՝ 1522։

Ընտրատեղամասերը բացվել են 08։00-ին, փակվելու են 20։00-ին։

Ընտրությունների ընթացքին հետևում են շուրջ 350-400 միջազգային դիտորդներ։ Տեղամասերում են նաև տեղական հասարակական կազմակերպությունների դիտորդներ և քաղաքական ուժերի վստահված անձինք։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *