ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տեղադրել է արհեստական բանականությամբ գեներացված նկար, որը քննադատել են ոչ միայն իր ընդդիմախոսները, այլեւ որոշ աջակիցներ։ Քննադատությունների ֆոնին նա հեռացրել է նկարը` նշելով, որ այնտեղ ինքը պատկերված է ոչ թե Քրիստոսի, այլ Կարմիր խաչի բժշկի կերպարով։
«Ես իսկապես հրապարակել էի այն, եւ կարծում էի, որ դա ես եմ՝ բժշկի կերպարում, եւ դա կապված է Կարմիր խաչի հետ։ Կարծես ես այնտեղ Կարմիր խաչի աշխատող եմ, որին մենք աջակցում ենք։
Եվ միայն կեղծ լուրերը կարող էին նման բան մտածել (Քրիստոսի կերպարը)։ Ես պարզապես վերջերս եմ այդ մասին լսել։ Եվ ես ասացի՝ «ինչպե՞ս նրանք այդպիսի բան մտածեցին»։ Ըստ գաղափարի, դա պետք է լինեի ես՝ բժշկի կերպարում, որը բուժում է մարդկանց։ Եվ ես իսկապես անում եմ այնպես, որ մարդկանց վիճակը լավանա։ Ես մարդկանց շատ ավելի լավ եմ դարձնում»,- նշել է ԱՄՆ նախագահը։