ԱՊՀ դիտորդական առաքելությունը «չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա»

ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները հայտարարեց «բաց և մրցակցային»։

«ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացնում է, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, բազմակուսակցական էին և բաց ու մրցակցային»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց առաքելության ղեկավար Նուրլան Սեյթիմովը։

«Դիտորդների արձանագրած առանձին թերությունները տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- հավելեց Սեյթիմովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *